Հայաստանյան շուկայում իրականացրած լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը սկսեց համագործակցել բարձրորակ յուղ արտադրող կազմակերպությունների հետ։ Առաջին գործընկերը դարձավ անգլիական Մորրիս Լուբրիքանթսը, որի հետ 1998 թ-ին կնքվեց գործընկերության համաձայնագիր։ Արդեն 20 տարի Եռյակ ընկերությունը հադիսանում է Մորրիս Լուբրիքանթսի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։ Փոխշահավետ համագործակցության և համառ աշխատանքի արդյունքում Մորրիս Լուբրիքանթսի արտադրանքը դարձավ ճանաչելի և պահանջված հայ սպառողների շրջանում։
Տեղական շուկայի զարգացման միտումներին համահունչ Եռյակ ընկերությունը ձեռք բերեց նոր գործընկերներ։ 2013 թ-ին պայմանագիր կնքվեց հոլանդական Նորթ Սի Լուբրիքանթսի հետ, իսկ 2014 թ-ին ճապոնական Միթասու ընկերության հետ։ Վերջիններիս արտադրած յուղերը և քսայուղերը կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցին լայն ճանաչում և պահանջարկ։
Եռյակ ՍՊԸ-ն 2018 թ-ին ստորագրեց գործընկերության համաձայնագիր HIFI Filter group-ի հետ տեղական շուկան բարձրորակ ֆիլտրերով ապահովելու համար:
Մեր ընկերության գործունեության հիմքում ընկած են երեք կարևորագույն սկզբունքներ, այն է՝ վստահություն, որակ և անվտանգություն։