• +374 10 441969
  • info@eriak.am eriak@netsys.am sales@eriak.am
  • en

Եռյակ ընկերությունը հիմնադրվել է 1998 թ-ին

Հայաստանյան շուկայում իրականացրած լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը սկսեց համագործակցել բարձրորակ յուղ արտադրող կազմակերպությունների հետ։ Առաջին գործընկերը դարձավ անգլիական Մորրիս Լուբրիքանթսը, որի հետ 1998 թ-ին կնքվեց գործընկերության համաձայնագիր։ Արդեն 20 տարի Եռյակ ընկերությունը հադիսանում է Մորրիս Լուբրիքանթսի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։ Փոխշահավետ համագործակցության և համառ աշխատանքի արդյունքում Մորրիս Լուբրիքանթսի արդատրանքը դարձավ ճանաչելի և պահանջված հայ սպառողների շրջանում։
Տեղական շուկայի զարգացման միտումներին համահունչ Եռյակ ընկերությունը ձեռք բերեց նոր գործընկերներ։ 2013 թ-ին պայմանագիր կնքվեց հոլանդական Նորթ Սի Լուբրիքանթսի հետ, իսկ 2014 թ-ին ճապոնական Միթասու ընկերության հետ։ Վերջիններիս արտադրած յուղերը և քսուքները կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցին լայն ճանաչում և պահանջարկ։
Եռյակ ՍՊԸ-ն 2018 թ-ին ստորագրեց գործընկերության համաձայնագիր HIFI Filter group-ի հետ տեղական շուկան բարձրորակ ֆիլտրերով ապահովելու համար:
Մեր ընկերության գործունեության հիմքում ընկած են երեք կարևորագույն սկզբունքներ, այն է՝ վստահություն, որակ և անվտանգություն։

Փոխեք ձեր մեքենայի տրամադրությունը

Ներկայումս ընկերության կողմից ներկրվող յուղերի տեսականին բավարարում է ներքին շուկայի պահանջները այնպիսի ոլորտներում ինչպիսիք են արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սարքաշինություն, շինարարություն, հանքարդյունաբերություն, հանրային տրանսպորտ, մեքենաների և մոտոտեխնիկայի սպասարկում և այլն։
Առաջին անգամ Հայաստանում Եռյակ ընկերությունը սկսել է ներմուծել էկոլոգիապես անվտանգ յուղեր “Terralus” Earth Welfare products շարքից։ Դրանց արտադրությունը և սպառումը միտված են նվազեցնել շրջակա միջավայրի վրա յուղերի բացասական ազդեցությունը։

Մեր տեսլականն է.

Դառնալ մասնագիտացված առաջատար ընկերություն յուղերի ներմուծման և սպառման բնագավառում։

Մեր առաքելությունն է․

Պահպանել յուղերի շուկայում ազնիվ մրցակցային պայմաններ, բավարել հաճախորդների հարաճուն պահանջները, ամրապնդել վաճառող-սպառող փոխշահավետ համագործակցությունը։

Մեր կարգախոսն է․

Փոխեք ձեր մեքենայի տրամադրությունը։

Մեր Գործընկերները