• +374 10 441969
  • info@eriak.am eriak@netsys.am sales@eriak.am
  • en

Morris Lubricants

Morris Lubricants- ը Եվրոպայում բարձրորակ յուղեր և քսայուղեր արտադրող խոշորագույն կազմակերպություն է։ Վերջինիս գործունեությունը սկիզբ է առնում 1869 թ.-ից և այդ ժամանակից ի վեր ընկերությունը ձեռք է բերել համաշխարհային հեղինակություն շնորհիվ բարձրորակ արտադրանքի և բարձրակարգ ծառայությունների, որոնք ներկայումս մատուցվում են աշխարհի 80 երկրներում ։
Ընկերության ծառայությունների կարեւոր առանձնահատկությունը հաճախորդին առաջարկվող տեխնիկական խորհրդատվություն է: Շնորհիվ գերհագեցած հոսքագծերի և լաբորատոր սարքավորումների, ինչպես նաև հումքային յուղերի և հավելանյութերի մատակարարների հետ փոխշահավետ համագործակցության ՝ Morris Lubricants-ը վստահաբար պահպանում է իր դիրքերը որպես տեխնոլոգիական յուղերի արտադրության առաջատարի:

Morris Lubricants- ի համաշխարհային հեղինակությանը նպաստող կարևորագույն գործոնը հանդիսանում է որակի ամենախիստ չափանիշներով արտադրված յուղերը և քսայուղերը։

Morris Lubricants- ի տեսլականն է պահպանել բարձրորակ յուղերի և հարակից արտադրատեսակների առաջատար և անկախ եվրոպական արտադրողի դիրքերը։

Մեր Բրենդները