eriak_slider5
Փոխեք ձեր մեքենայի տրամադրությունը
eriak_slider5
Եռյակ ընկերությունը հիմնադրվել է 1998 թ-ին։ Հայաստանյան շուկայում իրականացրած լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը սկսեց համագործակցել բարձրորակ յուղ արտադրող կազմակերպությունների հետ։ Առաջին գործընկերը դարձավ անգլիական Մորրիս Լուբրիքանթսը, որի հետ 1998 թ-ին կնքվեց գործընկերության համաձայնագիր։ Արդեն 20 տարի Եռյակ ընկերությունը հադիսանում է Մորրիս Լուբրիքանթսի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։ Փոխշահավետ համագործակցության և համառ աշխատանքի արդյունքում Մորրիս Լուբրիքանթսի արտադրանքը դարձավ ճանաչելի և պահանջված հայ սպառողների շրջանում։
Տեղական շուկայի զարգացման միտումներին համահունչ Եռյակ ընկերությունը ձեռք բերեց նոր գործընկերներ։ 2013 թ-ին պայմանագիր կնքվեց հոլանդական Նորթ Սի Լուբրիքանթսի հետ, իսկ 2014 թ-ին ճապոնական Միթասու ընկերության հետ։ Վերջիններիս արտադրած յուղերը և քսայուղերը կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցին լայն ճանաչում և պահանջարկ։
Եռյակ ՍՊԸ-ն 2018 թ-ին ստորագրեց գործընկերության համաձայնագիր HIFI Filter group-ի հետ տեղական շուկան բարձրորակ ֆիլտրերով ապահովելու համար:
2018 թ-ի Օգոստոսից Եռյակ ՍՊԸ-ն սկսեց համագործակցել յուղեր և քսայուղեր արտադրող ամերիկյան հանրահայտ Lubriplate Lubricants ընկերության հետ:
Վերջինիս կողմից արտադրված քսայուղերը լայն կիրառում և պահանջարկ ունեն հատկապես սննդի արդյունաբերության, ծանրաքաշ տեխնիկայի և արդյունաբերական սարքավորումների սպասարկման ոլորտում:
Մեր ընկերության գործունեության հիմքում ընկած են երեք կարևորագույն սկզբունքներ, այն է՝ վստահություն, որակ և անվտանգություն։
Հարգելի սպառողներ Եռյակ ՍՊԸ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում
ներկրված յուղերի և քսայուղերի պաշտպանությունը հնարավոր կեղծիքներից ու
կեղծարարներից։
Գաղտնիք չէ որ այսօր շուկայում շրջանառվում են հայտնի ապրանքանիշերի կեղծված
օրինակներ և ապրանքներ սկսած սննդից վերջացրած հագուստով, ներկերով, յուղերով,
էլեկտրոնիկայով և այլն։ Նման իրավիճակը մեծ վնաս է հասցնում ինչպես արտադրողին ու
ներկրողին, այնպես էլ սպառողին։
Ապրանքների որակը և պաշտպանվածությունը Եռյակ ՍՊԸ-ի հիմնական
առաջնահերթություններից է։ Այդ նպատակով կազմակերպությունը սկսած 2015թ․ առաջինը
շուկայում սկսեց կիրառել յուղերի պաշտպանության մեխանիզմներ։ Կազմակերպության
կողմից ներկրվող 4, 5 և 6 լիտրանոց յուղի տարրաների կափարիչներին փակցվում է կարմիր
գույնի մեկանգամյա օգտագործման հատուկ պաշտպանիչ թաղանթ, որը տեղաշարժելու
դեպքում հայտնվում է «opened», «открыто» բառերը։
20, 25, 60, 200 և 205 լիտր յուղի տարրաները կնքվում են համարակալված հատուկ
պլաստմասե կնիքով՝ այդ տարրաների վրա տեղադրված ձեռքի պոմպերի հետ միասին ։
Դրանք նույնպես մեկանգամյա օգտագործման համար են և տեղաշարժելու դեպքում պոկվում
են։
Խուսափեք կեղծիքներից։
Morris, Mitasu և North Sea յուղեր գնելիս հավաստիացեք, որ պաշտպանիչ թաղանթը և
պլաստմասե կնիքը տեղում են։ Վնասված կնիքներով կամ դրանց բացակայությամբ
վաճառվող յուղերի հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել Եռյակ ՍՊԸ հետևյալ
հեռախոսահամարով, 010441969, 077011171,099999771։